▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցերի հարցը մնում է մեկը. ո՞ր գերտերության ազդեցության տակ է լինելու միջանցքը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը.

«Երեկ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և ընդունված հայտարարության ամբողջ ենթատեքստն ընկալելու համար պետք է կարդալ այն, ինչ գրված չէր, և լսել այն, ինչ չասվեց բարձրաձայն:

Ասեմ կարճ. այս հանդիպումը ոչ մի առնչություն չուներ Արցախի հակամարտության հետ, քիչ կապ ուներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ: Համաշխարհային քաղաքական պլանավորման մեջ սրանք աննշան հարցեր են, տեխնիկական դետալներ, որոնք կարող են կիրառվել անհամեմատ ավելի մեծ մեխանիզմ աշխատեցնելու, կամ այն առհասարակ կանգնեցնելու համար:

Հարցերի հարցը մնում է մեկը. ո՞ր գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային (էներգետիկ) համաշխարհային տնտեսական նշանակության միջանցքը:

Մնացածի մասին ավելի մանրամասն մեկ շաբաթից»:

Դիտեք նաև՝

 

 

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее