▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գագիկ Ծառուկյանը կարող է հանգիստ շունչ քաշել»․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ հետաքրքիր էր, թե ինչու ԲՀԿ-ն Հայկի պաշտոնանկությանը դեմ քվեարկեց և ինչու կողմ քվեարկեց մյուսի նշանակմանը։ Չէ՞ որ իրենք ասում էին, որ էս իշխանության պաշտոնյաների հեռացմանը կողմ են քվեարկելու, բայց չէին ասում, որ նոր նշանակումներին էլ են կողմ քվեարկելու։
Բայց հիմա հասկացա, որ Գագիկ Ծառուկյանը կարող է հանգիստ շունչ քաշել, որովհետև հնարավոր է, որ խնամի Խաչատուր Սուքիասյանը Աբովյան փողոցի նրա ապօրինի շենքի կառուցման համար անհրաժեշտ թույլտվությունը ստանա, մոտ ժամանակներս։ Ինչն անհնար էր դառնում Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ։ Դրանից հետո կուզեմ նայեմ Հայկին անվստահություն հայտնելուն կողմ քվեարկած ավագանիների աչքերի մեջ»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее