▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ ԿԳՄՍ պարզաբանման՝ խնդիրը միայն ռաբիս երաժշտությունն է. ուրիշ խնդիր չկա». Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գառնու փողը քանի որ Ներոնն է տվել, իրոք վանդալիզմ է հռոմեական փողով ռաբիս լսել, գոնե իտալական միացնեին։
Ըստ ԿԳՄՍ համապատասխան ՊՈԱԿ-ի համապատասխանաբար պարզաբանման համապատասխան` խնդիրը միայն ռաբիս երաժշտությունն է։ Հասկացա՞ք, թե որքան անհոդաբաշխ էր այդ պարզաբանումը։
Այսինքն, ուրիշ խնդիր չկա։ Առավոտից երեկո լոլո եք կարդում տուրիզմ զարգացնելու մասին, բայց մի 5-6 հազար կիլոմետր կտրած Հայաստան եկած տուրիստին Գառնու տաճար չեք թողնում, ինչ է թե...։

Երջանկություն նորապսակներին, հարցն էդ էլ չէ։ Գառնին եք վարձով տալիս, թե Զվարթնոցի տաճարը, էդ էլ թող որոշում կայացնողները հիմնավորեն։

Բայց էս գրողի տարած 21-րդ դարում, իբր տուրիզմ զարգացնող երկրում (տուրիզմը որն է` օդանավակայան, քյաբաբը բթեցինք, չորս հատ եկեղեցի տեսա՞ք, դե ելեք ու...) կարելի՞ է մի հատ էլեկտրոնային հարթակ սարքել, որտեղ կնշեք, թե էսօր որ տաճարում է հարսանիք, որում` գլուխլվանալիք, որ մեկում են թուղթ ու գիր քանդում, իսկ որում բուրդ չբխելու սուբլիմացիոն ծես կատարում, որ մարդիկ տուրիստներին չշալակեն հասնեն, վերջում էլ էշացած խայտառակ լինեն։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее