▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էն, որ ծառի վրա ցուցանակ են գրել, տակն էլ խոզ նկարել, չի աշխատում». Հակոբ Միկոյան

 

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 8-ից սկսած՝ իմ կատարած աշխատանքը չեմ հրապարակում։ Չնայած վստահեցնում եմ, չի եղել մի օր, որ աղբ չհավաքեմ։ Պարզապես հարկ չեմ համարել հրապարակելու։ Մտածելով, որ ես դա առաջին հերթին անում եմ ինձ համար։ Հետևաբար, անիմաստ է ինքս ինձ խաբելը:
Ինչևէ, շարունակում եմ հերթական օրերի համարակալումը։
Այսօր մաքրապատել եմ Թումանյան-Մաշտոց խաչմերուկից մինչև Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը։
Չգիտեմ ինչու, բայց վերջին երեք օրերին որոշել եմ մաքրել միայն ծառերի տակի ծխախոտի մնացորդները։Այսօր կհրապարակեմ ևս մեկ տեսահոլովակ, որտեղ քաղաքացին բիչոկը շպրտում է ծառի տակ իսկ ես շարունակում եմ իմ յուրօրինակ փորձերը քաղաքացուն Սիրո միջոցով սթափեցնելու։
Կարծում եմ՝ ռեալ աշխատում է։
Իսկ էն, որ ծառի վրա ցուցանակ են գրել, տակն էլ խոզ նկարել... Փաստորեն դա չի աշխատում։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее