▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարչյանի ձերբակալությամբ այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:

«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում, ինչպիսին չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում։

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին։

Սրանով այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ։ Հուսադրողն այն է, որ այդ էջը շատ շուտով մեկընդմիշտ կփակվի»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее