▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է

Թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան հարաբերությունները կկարգավորի միայն ու միայն այն Հայաստանի հետ, որը
- կհրաժարվի Արցախից,
- կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից,
- կհրաժարվի իր պատմական բնօրրանի հիշողությունից:
Նախորդ 30 տարվա ընթացքում Թուրքիան չցանկացավ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել հենց այն պատճառով, որ Հայաստանը չհրաժարվեց վերը նշվածներից. մնացածը այս պահին արդեն տրագիկոմիկ դիվանագիտական ձևակերպումներ են` կապիտուլացված և «դուխազերծված», սակայն լայն ժպիտի ներքո:
Այո՛, «680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է»:

Դիտեք նաև՝ 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее