|
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանությունների (հանկարծամահությունների) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ապրիլի 16-ին Քանաքեռ շրջանցիկ թունել 52 հասցեում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղի ունեցած 2 մահերի դեպքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05։40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնում դի կան։ Պարզվել է, որ նշված կենտրոնում հայտնաբերվել է 38-ամյա Հերիքնազ Ս-ի դին։ Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված խնամքի կենտրոնում ևս մեկ դի կա։ Հայտնաբերվել է 74-ամյա Ներսես Ե-ի դին։ |
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


