▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված ավազակային հարձակում Երևանի դեղատներից մեկում. թալանել են դեղագետին՝ տանելով խոշոր գումար ու դեղորայք

Այսօր՝ ապրիլի 24-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգէ ստացվել Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Գրիգորյանից, ով հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 71 հասցեում գործող դեղատանը դիմակավորված անձը դանակի սպառնալիքի տակ գումար է հափշտակել։

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը դիմակավորված մտել է Արցախի պողոտայի 10 շենքում գործող «Հելփ» դեղատուն և այնտեղ գտնվող դեղագետի կյանքին սպառնալիքներ տալով՝ հափշտակել է խոշոր չափի գումար, մի քանի տուփ տարբեր տեսակի դեղորայք, դեղագետի՝ «Սամսունգ» բջջային հեռախոսը, ոսկյա մատանին, դրամապանակը։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more