▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է 10%-ով. բյուջեն կգերակատարվի 40 մլրդ դրամով. Նիկոլ Փաշինյան

 

Այս տարի Հայաստանի բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Այս մասին խորհրդարանում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, վերջին տարիների համար նախատեսվածից ավելի գումարի հավաքումը աննախադեպ երևույթ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսինքն` պետական եկամուտները կլինեն 40 մլրդ դրամով ավելի, քան նախատեսված է ԱԺ կողմից ընդունված բյուջեով։ Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, քանի որ մենք բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, որ բյուջեի եկամուտները գերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, լրացուցիչ եկամուտները ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունքն է: Այս գործընթացում, նրա խոսքով, ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ վերլուծության, երկխոսության մեթոդով է արվում: Բացի դրանից, ըստ Փաշինյանի, քաղաքացիների և կառավարության համագործակցությունն է հաջորդ գործոնը. խոսքը ՀԴՄ–ներ պահանջելու մասին է։ Փաշինյանի խոսքով` 2018–ի մայիսից մինչ այսօր 65 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում։

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց, երբ Արարատ Միրզոյանը «լռեցրեց» Բագրատյանին

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more