▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավթիչները Երևանը ենթարկել են դաժան վիրահատության

Շտապ ու հապճեպ «վերաբացված» Ծածկած Շուկա City-ն վերածված է խրտվիլակի: Կյանքից ու գեղեցկությունից զուրկ, հսկա տարածքը հավաբների ու դախլաների բաժանված, մասնատված, կտոր-կտոր, պատառ-պատառ արված կառույցը նման է քնած Հուլիվերին, ում հազարավոր թելերով գետնին կապեցին-գերեզին գաճաճ լիլիպուտները: Այս նույն վիրահատության են ենթարկել զավթիչները մեր ողջ ու դժբախտ Երեւանը` անմարդաբնակ Հյուսիսային պողոտայով, տակը փորած Օպերայով, աճուրդի դրված Հրապարակով: Ոչինչ, շենքերն ու արժեքները վերադարձվելու են իրական տիրոջը` ժողովրդին: Սակայն փողի ու ժամանակի ինչպիսի վատնում ու կորուստ, քաղաքական ու բարոյական ինչպիսի կուրություն...

 

Տիգրան Խզմալյան 

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more