▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նշված է կազմակերպության ֆեյսբուքի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ, սահմանված կարգի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2017թ. մայիսի 2–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ–ում  քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` սահմանադրական կարգը տապալելու համար։

 

 

 

 

 

 

 

Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more