▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր իրեն հարգող հայ պետք է ունենա ԱՄՆ անձնագիր․ Թիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոստովանել է, որ ներկայում ունի չորս քաղաքացիություն։ Հայկական, ռուսական և սերբական անձնագրերից հետո նա ստացել է նաև ամերիկյան անձնագիր։

– Հենց նոր, այսպես անսպասելիորեն, հոգու բարությունից ելնելով՝ քեզ տալիս են ԱՄՆ անձնագիր։ Այն չորրորդն է։ Ինչպե՞ս կմեկնաբանես։ Ինչի՞դ է պետք ԱՄՆ անձնագիրը։

«Ինչո՞ւ է ինձ պետք այս անձնագիրը։ Որովհետև յուրաքանչյուր իրեն հարգող հայ պետք է ունենա ԱՄՆ անձնագիր», – հումորով նշել է Թիկնիզյանը Nobel YouTube ալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդային» միացել է 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Սերբական թիմի կազմում պաշտպանը մասնակցել է 25 հանդիպման։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more