▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղումար եք խաղում երկրապահի գրասենյակների վրա. Ավագանու նիստում կրքերը թեժացան

 

Էռնեստ Ավանեսովն ասում է, թե չի հասկանում ինչ ժառանգություն է այն, որ երկրապահի գրասենյակները գտնվում են մանկապարտեզների շենքում: Ցավում էր, որ Դուք չեք գիտակցում երկրապահի թողած ժառանգությունը: Ասեմ, որ այդ գրասենյակների մեծ մասը նաև թանգարաններ են: Իսկ եթե չեք հասկանում երկրապահի թողած ժառանգությունը, գնացեք Եռաբլուր, այնտեղ տղաները Ձեզ միգուցե կասեն, թե ինչ ժառանգություն է թողել երկրապահը: Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով «Իմ քայլի» անդամին: Խաչատրյանի խոսքերով, երկրապահն Արցախ է թողել, Հայաստան է թողել.

 

 

«Եթե Աստված չանի, հիմա էլ պատերազմ լինի, համոզված եմ, որ այս դահլիճում գտնվողների 10 տոկոսն էլ չի գնա սահման, երկրապահն է գնալու, ձեր ու ձեր երեխաների կյանքն է պահելու: Իսկ դուք ղումար եք խաղում երկրապահի գրասենյակների վրա, ամոթ է, մի քիչ հայրենասիրություն ունեցեք: Պարոն քաղաքապետ լիահույս եմ, որ Դուք չեք կիսում տեսակետը, որ երկրապահի ժառանգությունը կարելի է քննարկման առարկա դարձնել»: Հայկ Մարությանը կարծիք հայտնեց, որ Խաչատրյանի ելույթն անտեղի է՝ վստահություն հայտնելով, որ դահլիճում բոլորը նույն կարծիքին են Արցախի հարցի շուրջ.

«Ասեմ ավելին, մենք սերտ կապերի մեջ ենք ԵԿՄ-ի հետ, քննարկում ենք գրասենյակների հետ կապված հարցերը: Հանգիստ եղեք, այս հարցում մենք միասին ԵԿՄ-ի հետ գնում ենք առաջ»: Ավանեսովն իր հերթին ասաց, որ ինքը նման խոսք չի ասել, թե չի գիտակցում. «Ես խնդրում եմ քաղաքական շահարկումների մեջ չմտցնել այն, ինչը վերաբերում է Արցախին ու հայրենասիրությանը: Եթե այդպես է կարող ենք կենսագրություններն իրար հետ դնել ու համեմատել»: Ավանեսովը նշեց, որ խոսքը վերաբերում է այն տարածքներին, որոնք տրամադրվել են ԵԿՄ-ին ու այնտեղ հայտնաբերվել են ՀՀԿ-ի դրոշներ, կրիչներ և այլն. «Այդ գրասենյակներից շատերը եղել են ցույցի մասնակիցներին ծեծի ենթարկելու սենյակներ»: Այն բանից հետո, երբ կրքերը թեժացան, կողմերն իրար մեղադրեցին կանոնակարգը խախտելու մեջ, քաղաքապետ Մարությանը խնդրեց ու պահանջեց պահպանել օրակարգը, որպեսզի նիստերը լինեն արդյունավետ:

Կարդացեք նաև՝ Հլը դուս արի, ապեր...

Ամոթ է, ամբողջ ազգը մեզ է նայում. Հայկ Մարությանը կոռեկտության կոչ արեց

 Դուք ձախողել եք... Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more