▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր չափի գողություն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից

 

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Կարապետյանի կողմից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի միջանցքում գտնվող Sonia տեսակի ուլտրաձայնային սարքի ցուցիչը գողացել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ապրանքի արժեքը մոտ 1 մլն դրամ է, իսկ Ս. Կարապետյանն աշխատում է նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more