▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսնակը հաստատում է, որ Փաշինյանի մասին հրապարակումն ապատեղեկատվություն էր

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել, բոլոր նախատեսված հանդիպումները կայացել և կայանում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ՀՀ վարչապետը ընդհատելու է Ղազախստան կատարած աշխատանքային այցը:

«Նման բան չկա: Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանում ապրող հայ գործարարների հանդիպումը: Քննարկվում են տարբեր ներդրումային ծագրեր, գործարար ակտիվության հետ կապված հարցեր »,-ասել է Վլադիմիր Կարապետյանը:

 

 

 

 

 

 

 

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ նիստին ծրագրավորված բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, փաստաթղթերը ստորագրվել են: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Երևանում՝ հոկտեմբերի 1-ին: Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դրան հաջորդել է պաշտոնական ճաշը:

Կարդացեք նաև՝ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ արտաքին կապերի ամրապնդումը. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Աշխատանքի մեծ դաշտ ունենք.Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Կարդացեք նաև՝ Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ. Նազարբաևը՝ Նիկոլ Փաշինյանին

Ինչպե՞ս ընդունեց Նուրսուլթան Նազարբաևը Նիկոլ Փաշինյանին

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more