|
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանական ընդդիմության հերթական աններելի սխալը. 2022 թվականի մարտի 13-ին լրացել է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Հանրապետության նախագահի ընտրության արդյունքների հետ կապված խնդրով Սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ հաշտվելով Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական և հակաօրինական հերթական որոշման հետ։
Հարկ է հիշել, որ 2022 թվականի փետրվարի 4-ին Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նշված էր, որ որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը՝ անընդունելի և սխալ համարելով նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացման հնարավորությունը։ Տրամաբանական հարց է առաջանում, որ եթե այդ քաղաքական ուժերը Հանրապետության նախագահի ընտրության գործընթացը համարել են հակասահմանադրական և ոչ լեգիտիմ, ապա ինչո՞ւ չդիմեցին Սահմանադրական դատարան, որը միակ վայրն է այն վիճարկելու համար և որին դիմելու սահմանադրական իրավունքով էլ օժտված էին ԱԺ խմբակցությունները։ Ցավալի է տեսնել խորհրդարանական ընդդիմության այս վիճակը։ Այն ստիպում է մտածել, որ նրանք դարձել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետևից շարժվող մի միավոր՝ անօգուտ քայլերով, ինչը գնալով դառնում է նաև վտանգավոր»։ |
Խորհրդարանական ընդդիմության հերթական աններելի սխալը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



