|
«Սա ապսուրդի ժանրից է, խնդիրը այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ և, ըստ երևույթին, դա վախ է բերում։ Իմ աչքերն են առանձնացրել, հայացքները։ Եթե իմ հայացքից ինքը տենց լուջ վախեր է ունենում՝ մենք շատ ավելի լուրջ իրավիճակում ենք, քան կարելի է պատկերացնել»,- Երևանի քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, ում մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը կազմակերպելու կասկածանքով։ «Կասկածում են, որ ես եմ կազմակերպել դա, երբ տեսել եմ հավածում են երիտասարդին՝ ձեռքից բռնել եմ, ասել՝ դուս եկեք, եկեղեցում այսպիսի բաներ չեն անում։ Եթե կա ՀՀ-ում մի հայ, առավել ևս քրիստոնյա, ով Սուրբ պատարագի ժամանակ թույլ է տալիս, որ ինչ որ մեկը հարվածի 18 տարեկան երիտասարդի և ձեռքից չի բռնում ու ասում դուս եկեք՝ ինքը ոչ հայ է, ոչ, առավել ևս, քրիստոնյա»,- հավելեց Գևորգյանը։ Գևորգ Գևորգյանն ազատ է արձակվել՝ մեղադրյալի կարգավիճակով, նրա նկատմամաբ կիրառվբել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով։ |
«Խնդիրը այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ»․ Գևորգ Գևորգյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


