▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խախտելով օրենսդրությունը՝ դարձել են իշխող կուսակցության քարոզչության խոսափողը»․ Նինա Կարապետյանց

Մի խումբ իրավապաշտպաններ բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով «քրեական հետապնդում սկսել Հանրային հեռարձակման հանձնաժողովի ղեկավարության և Հ1 հեռուստաալիքի ղեկավարության նկատմամբ»։

Ավելի վաղ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ «այդ կառույցները, խախտելով գործող օրենսդրությունը, դարձել են իշխող կուսակցության քարոզչության խոսափողը՝ առաջ մղելով կուսակցության տեսակետը և ամեն կերպ գովազդելով այն, միաժամանակ սերմանելով անհամաձայնություն և ատելություն Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ...»։

***

«Սա հենց հիբրիդային պատերազմ է մեր ժողովրդի հանդեպ՝ Նիկոլ Փաշինյանի և իր կողմից ղեկավարվող Հ1-ի կողմից։ Մի կողմից նա ամեն օր մարդկանց շեղում է իր անհեթեթ պահվածքով, մյուս կողմից՝ Հ1-ը զավթված է իր դաշնակիցների, կուսակցականների կողմից, և թույլ չեն տալիս մարդկանց ներկայացնել իրենց տեսակետները»,- դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more