|
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածաշրջանային քաղաքական բազմաշերտ փոխհարաբերություններում Փաշինյանի և Էրդողանի պատմական առերեսումը շատ խորհրդանշական է։
Այս երկուսն իհարկե տարբեր տրամաչափի, մտածողության և աշխարհայցքի գործիչներ են, բայց, այնուամենայնիվ, նրանք մեկ ընդհանրություն ունեն, երկուսն էլ պայքարում են հանրապետության դեմ։ Այլ խոսքով՝ Էրդողանը պատերազմ է հայտարարել Աթաթուրքի ստեղծած հանրապետությանը, իսկ Փաշինյանը փորձում է կազմաքանդել Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած հանրապետությունը։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց հանգամանքն այս խիստ հավանական է դարձնում Հայաստան-Թուրքիա ապագա մերձեցումը։ Սա շատ վտանգավոր ձեռնարկ է, քանի որ դրա հիմքում երկու հանրապետությունների մերժումն է։ Էրդողանը շարժվում է Օսմանյան կայսրության մոլուցքով, իսկ Փաշինյանը՝ ռուսահայաստանը թուրքահայաստանով հակադրելու մտայնությամբ։ Մեծ հաշվով խաղարկվում է Հայաստանը իրաքյան Քրդստան դարձնելու սցենարը։ |
«Խաղարկվում է Հայաստանը իրաքյան Քրդստան դարձնելու սցենարը». հրապարակախոս
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more



