▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաշթառակի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետը

Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել:

Խաշթառակ գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցները պայքարում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետին հացվող վնասը վերացնելու համար:

«Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին»,- ասում են գյուղացիները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

info@asekose.am/095519696
Հասարակություն more