«Պատժվելու՞ են, թե՞ ոչ Արցախը հանձնածները, մեր հողերը, մեր պապերի գերեզմանները թուրքին թողածները. մեզ այդ հարցը շատ է հետաքրքրում, մենք ուզում ենք նրանց պատժված տեսնել»,- Հրազդանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին հարց է ուղղել հանդիպմանը մասնակցող քաղաքացիներից մեկը։
Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան նշել է՝ ներում չի կարող լինել։
«Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել։
Այս իշխանությունն աղետ է բերել Հայաստանի և Արցախի գլխին ու դրա համար պետք է պատասխան տա։
Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես, վստահ եղեք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
***
«Այս իշխանությունը կա՛մ խաբում էր, կա՛մ չի կարողանում կանխատեսել». Քոչարյանը՝ TRIPP–ի մասին
«Այնպիսի աղմուկ հանեցին այս նախագծի շուրջ, թվում էր` միլարդավոր դոլաներ կգան, երկիրը կծաղկի, աշխարհի խաչմերուկ կդառնա։ Անցել է 8 ամիս, հիմա այդ նախագծի մասին ո՞վ է խոսում։ Ոչ ոք։ Մեր ունեցած կանխատեսումը, ցավոք, ամբողջությամբ իրականություն դարձավ»,– այսօր Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ 2–րդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև խաղաղության թեմային՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այն պետք է լինի երաշխավորված և կախված չի լինի Նիկոլ Փաշինյանից, ՔՊ–ից, Դոնալդ Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից կամ մեկ ուրիշից։
***
|
«Իշխանությունն ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիների մեծ մասը Հայաստանում չմնա։ Անում են ամեն ինչ, զզվացնում են, որ մարդ թողնի ու գնա։ Ինչի՞ համար, որովհետև արցախցին կարող է գնա ու իր դեմ քվեարկի»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը։ «Չեմ տեսնում, որ հիմա պետությունն արցախցիների բնակարանային ապահովման հարցը դարձրել է քաղաքականության կարևոր մաս։ Ինքը մեղավոր է ձեր արտագաղթի համար, ունեզրկման համար, համարյա ոչինչ չեն անում ձեր հարցերը լուծելու համար»,- նշել է, Քոչարյանը՝ հավելելով, որ այդ հարցը հնարավոր է լուծել 3-4 տարում՝ ոչ միայն սերտիֆիկատների ճանապարհով, այլ նաև «շինարարություն անելով, Համահայկական հիմնադրամը գործի դնելով»։ |


