|
Վրաստանի սահմանապահներն այդպես էլ չեն թույլատրել Ռուսաստանի տարածքից Հայաստանի համար նախատեսված զրահաբաճկոնների խմբաքանակով բեռնատարների անցումը Հայաստան։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ դրանք հետ են ուղարկել Ռուսաստան։ Ավելի վաղ Լյուդմիլա Մանուկյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մեկ ամսից ավելի է, ինչ զրահաբաճկոններով երկու բեռնատարները գտնվում են ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում՝ Վերին Լարսի անցակետում: Նա նշել էր, որ մարտի 5-ին բեռնատարներն ուղարկվել են Մոսկվայից։ Մարտի 28-ին անցակետում վրացի սահմանապահները վարորդներից առգրավել են բոլոր փաստաթղթերը։ Այն ժամանակ վարորդներից մեկը հայտնել էր, որ հարցը գործնականում լուծված է և շուտով բեռնատարները կարող են շարժվել դեպի Հայաստան։ Մեկ այլ վարորդ հաստատել է, որ մոտ մեկ ամիս է՝ անցակետում է գտնվում։ Տղամարդու խոսքով` նրանց կանգնեցրել են վրացի սահմանապահները՝ նշելով, որ բեռը «հատուկ նշանակության ապրանք» կատեգորիայի մեջ է, որի անցման համար անհրաժեշտ է երկրի պաշտպանության նախարարության թույլտվությունը: |
Վրացի սահմանապահները հետ՝ ՌԴ են ուղարկել Հայաստանի համար նախատեսված զրահաբաճկոններով բեռնատարները
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more



