▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում Հայաստանից

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել.

http://asekose.am/filemanager/uploads/tv.jpg

«Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։

Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը։

ტექნიკური შეცდომის გამო, ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური ბოდიშს იხდის „ქრონიკის“ 20:00-საათიან გამოშვებაში, დაშვებული იყო შეცდომა, კერძოდ, სიუჟეტის - „ქართული მაწონი „მაცუნის“ წინააღმდეგ“ წარდგენისას, გამოყენებულ ფოტოზე წარწერა არ ასახავს ორიგინალს.

ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური განმარტავს, რომ ეს იყო ტექნიკური შეცდომა - წუხილს გამოთქვამს და ბოდიშს იხდის დაშვებული შეცდომის გამო. სიუჟეტის ეს ნაწილი, ამოღებული იქნება ჰოლდინგის ყველა სოციალური პლატფორმიდან.

«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար. «Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։

Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։

«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։ Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more