▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Վիվա Արմենիա»-ն բացահայտ ոտնահարում է սեփական բաժանորդների շահերը»․ Կարինե Թորոսյան

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեք արձանագրենք մի պարզ փաստ․ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն արդեն բավական երկար ժամանակ իրեն թույլ է տալիս անել այն, ինչ ցանկանում է՝ բացահայտ ոտնահարելով սեփական բաժանորդների շահերը, իսկ վերահսկող մարմինը չգիտես ինչու նախընտրում է աչք փակել այս ամենի վրա։
- 2024 թվականի դեկտեմբերից սկսած՝ արդեն երկու անգամ անակնկալ կերպով բարձրացվել են սակագները, այն դեպքում, երբ ծառայությունների որակը լավագույն դեպքում մնացել է նույնը, իսկ շատերի համար՝ պարզապես վատթարացել։
- Իսկ հիմա՝ նոր «նվեր»․ փետրվարի 1-ից բաժանորդները զրկվում են իրենց հարմար վճարման տարբերակներից՝ Telcell, IDRAM և այլն։ Ոչ բացատրություն, ոչ հիմնավորում, ոչ ընտրության իրավունք։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, դուք տեղո՞ւմ եք։
Մինչև երբ է շարունակվելու այս բեզպրիդելը, երբ քաղաքացին պարզապես փաստի առաջ է կանգնում»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more