▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն «Փակ շուկա»-ի մոտ

YerevanNews.am-ը գրում է, որ այսօր «Ազատենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները մամուլի ասուլիս էին հրավիրել «Փակ շուկա»-ի մոտ:

Ասուլիսի ընթացքում նախաձեռնության անդամներին մոտեցան մոտակա շենքի բնակիչները և վեճի բռնվեցին վերջիններիս հետ: Մասնավորապես,  նրանք դեմ էին  նախաձեռնության պահանջներին` նշելով, որ այդ դեպքում կրկին ստիպված կլինեն ապրել փոշու և կեղտի մեջ:

Նախաձեռնության անդամների կողմից բնակիչներին բազմիցս ուղղվեց «քեզ ինչքա՞ն են վճարել» արտահայտությունը, որը դժգոհություն առաջացրեց բնակիչների շրջանում, որի հետևանքով վեճն ավելի սրվեց:

Վեճի մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more