▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավարը 3.000.000 դրամ է յուրացրել

 

Հուլիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը» Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել է 4.000.000 դրամ՝ խմելու ջրի արտաքին համակարգի վերակառուցման համաֆինանսավորման տրամադրման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման երկրորդ փուլին մասնակցելու համար։ Փոխանցված գումարից 3.000.000 դրամը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։

Պարզվել է նաև, որ Աղասի Ղազարյանը 2016 թվականին պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսից ստացել է 10 տոննա դիզվառելիք՝ Ծաղկավան-Աղսու ռազմավարական ճանապարհը նորոգելու համար, սակայն ոչ մի աշխատանք չի կատարել՝ յուրացնելով դիզվառելիքը։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more