Վեհափառն ասում է՝ ես տեսնում ու հավատում եմ, որ արտաշատցիները ամենահավատովներից են, պատմել է, թե ինչպես են 60-ականներին ոտքով գնացել Գեղարդ: Այս մասին Արտաշատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Մի անգամ շատ հազվադեպ զրույցներից մեկի ժամանակ մեր Վեհափառը պատմել էր, որ առաջին անգամ որպես սարկավագ ձեռնադրվելուց հետո Գեղարդում ծառայելիս Սովետի մութ թվերին, ով եկեղեցի էր գնում, խնդիր էին ստեղծում։ Ասում էր՝ եկեղեցում կարող է շաբաթով սպասեին, որ մարդիկ գային, հարցրեցի, իսկ ովքե՞ր էին ամենաակտիվները, նշեց մի քանի Հայաստանի մարզ ու Արտաշատը:
Ես զարմացա, ասացի բայց Արտաշատը հեռու է Գեղարդից, ասաց 60-ականներին ամեն տարի ոտքով արտաշատցիները Արտաշատից գալիս էին Գեղարդ: Իհարկե Գյումրին էլ նշեց, այլ համայնքներ էլ նշեց, բայց Արտաշատը առանձնահատուկ պատմեց: Իմ մոտ մեծ փոփոխություն եղավ այդ ժամանակ այն արժեքների հանդեպ, որ այստեղ կան»,- նշել է Կարապետյանը:


