▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանի եղբայրը Դոն Պիպոյի ազատությունը ցանկացողներին առաջարկում է լայք դնել

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը նաեւ Պնախարարի խորհրդականն է,  ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ի աջակցություն քրեական հեղինակություն Դոն Պիպոյի: Նա նշել է, որ Արթուր Ասատարյանը հրաշալի մարդ է եւ ընդամենը իրավապահներից շուտ բռնել է իրեն սպանել ցանկացողներին:

 

 

 

 

«Արթուրը Ասատրյան իմ ընկերն է, եւ ես հպարտորեն բարձրաձայնում եմ այդ փաստը, ուզում եմ ներկայացնել իմ կարծիքը Արթուրի մասին:

Անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը: Բազմիցս ներկա եմ եղել տարաբնույթ քննարկումների, որոնց ժամանակ ընդ որում՝ արտերկրում եւ հանրաճանաչ մարդկանց ներկայությամբ, թե ինչ ոգեւորությամբ ու սիրով է արտահայտվել ի փառս Հայ ժողովրդի եւ Հայրենիքի: Հրաշալի հայր է եւ վստահ եմ նաեւ ամուսին, 35 տարի է ճանաչում եմ Արթուրին ու վստահ կասեմ, երբեւէ չի խառնվել եւ չի միջամտել քաղաքական վայրիվերումներին: Արտերկրում Արթուրը ամենուր բարձր է պահել հայի արժանապատիվ անցյալը, տեսակն ու ոգին, առաջին քրիստոնյա ժողովրդի մաքառումները գոյատեւման ճանապարհին եւ այլն, եւ այլն:

 

 

 

 

Հիմա էս մարդուն մեղադրանք է առաջադրված, իրեն սպանել ցանկացողներին ավելի շուտ հայտնաբերելու, քան /ԱԱԾ եւ ՆԳ/ -ն կհայտնաբերեին, եւ ոչ սիրալիր, կիլլերներին պահելու եւ պատվիրատուներին ճշտելու համա՞ր: Բա ի՞նչ աներ, կիլլերներին պաչեր դներ գլխի՞ն:

Ինչեւիցե ես կխնդրեի մասնակցել իմ կյանքում առաջին անգամ անցկացվող հարցմանը, եթե կուզեիք, որ Արթուր Ասատրյանը լիներ ազատության մեջ՝ դրեք պլյուս կամ լայք, եթե հակառակը, դրեք մինուս եւ ցանկալի է ձեր մեկնաբանությունները:

Կանխավ շնորհակալ եմ քվեարկությանը մասնակցելու համար, Ձեր քվեարկությունը կարող է օգնել արդարադատությանը»,- մասնավարապես, գրել է Արմեն Սարգսյանը:

Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Կարդացեք նաև՝

Կան «կոնչննի» սրիկաներ, որոնք պատրաստ են քեզ հոշոտել. Արմեն Սարգսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more