|
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղը տեղի է ունենալու աշխարհում վերջին տարիների ընթացքում տիրող պոռնոյի անկյունաքարային դրվագը: Բայդենը զրուցելու է Սի Ձինպինի հետ: Չինաստանի և մեծ առումով աշխարհի համար սա ճակատագրական պահ է, քանի որ որոշվելու է, թե ո՞ր ուղին է բռնում արևելքի հսկան: Չինաստանը կամ գնալու է առճակատման մնալով Մոսկվայի կողքը, կամ զադնի ա դնելու և պահանջի պատերազմի դադարեցում: Երկու կողմերն էլ ահագին պատրաստվել են էս պահին: Արևմուտքը կովիդի միջոցով արգելափակումների բոլոր հնարավոր պրոտոկոլները մշակել է ու թեստավորել: Չինաստանը մի տարվա պարենային պաշար է կուտակել, չհաշված բոլոր ինստիտուցիոնալ ու ռազմավարական բարեփոխումները: Գնալ արճակատման ԱՄՆ-ի հետ կնշանակի մինչ օրս չտեսնված տնտեսական փլուզում: Չինաստանի արտահանման մոտ կեսը գնում է դեպի տասը երկիր, որոնք ամբողջովին ԱՄՆ-ի «տակ» են: Զրկվելով այդ շուկաներից` նրանք իրոք ստիպված կլինեն մի տարի պահեստի ցորեն ու բրինձ ուտել և կկորցնեն իրենց բյուջեի ահռելի մասը ու մի 30 տարի հետ կընկնեն: Տեսականորեն իհարկե կան շանսեր, որ Չինաստանը կդիմանա այս զրկանքներին ու կկառուցի «մեկ գոտի, մեկ ճանապարհը», կբարիշացնի ռուսաստանին Եվրոպայի հետ ու կրած դուրս կգա` տիրելով աշխարհին: Պրակտիկորեն իհարկե սրա շանսերը զրոյին մոտ են: Սա կարող էր աշխատել միայն, եթե Մոսկվան երեք օրում վերցներ Կիևը, քանի դեռ արևմուտքի քարոզչական մեքենան թափ չէր հավաքել: Ես մոտ 80%-ով վստահ եմ որ չինացիք նահանջելու են ու ստիպված են լինելու իրենց բեռները շարունակել արտահանել անգլոսաքսերի հսկողության տակ գտնվող ծովերով: Մի փոքր մաս էլ ցամաքով է հասնելու Եվրոպա անցնելով արևմուտքի նորաթուխ դաշնակից Իրանի ու Հայաստանի տարածքով: Հ.Գ. ժամանակին, երբ անգլիացիները չկանխատեսեցին գերմանական երկաթգծի շինարարության հետևանքները, ստիպված եղան երկու համաշխարհային պատերազմ ու բազմաթիվ հեղաշրջումներ հրահրել, որպեսզի չեզոքացնեն այդ «հրեշին»: Տվյալ դեպքում ամեն ինչ կանեն, որ «երկաթգիծը» կյանքի չկոչվի իսկզբանե: Իմիջիայլոց սուլթան Աբդուլհամիդի վերջն էլ տվին նույն պատճառով, նա երկաթգիծ էր կառուցում դեպի նավթային պաշարներով հարուստ արաբական թերակղզի: Թերակղզում անգլիացիք մի բեդվինի նշանակեցին արքա, սրանք էլ աչքիս մոռացել են ով ա իրենց մարդ սարքել ու հիմա փորձում են միանալ Չինաստանին... Չեն գիտակցել Քարբալայում գործած իրենց մեղքերը»: |
«Վաղը տեղի է ունենալու աշխարհում վերջին տարիներին տիրող պոռնոյի անկյունաքարային դրվագը»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



