|
«Նյուզ»-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքից։ Ջրահեղձ են եղել Իրանի՝ 25 և 26 տարեկան քաղաքացիներ։ Ջրամբարի մոտ նրանք երեք ընկերներով են եղել։ Նրանցից մեկն ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է, որ փրկի, սակայն ինքն էլ է ջրահեղձ եղել։
|
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Վաղ առավոտյան 2 երիտասարդ տղա ջրահեղձ են եղել Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում. հայտնում է Գագիկ Շամշյանը։
Ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է երիտասարդներից մեկն անզգուշաբար ընկել ջրամբարը։ Ընկերը նետվել է, որպեսզի փրկի նրան, սակայն չի կարողացել։
Ժամը 9–ի սահմաններում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերել է, փրկարարները փնտրում են մյուսին։
***
Ջրասուզակները ջրամբարից դուրս են բերել նաև ջրահեղձ եղած 2–րդ քաղաքացու մարմինը, հայտնում է ՆԳՆ–ն։


