|
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Հանցանքի մասին հայտարարությունը կարող է շատ հեռու լինել իրականությունից: Պակիստանցի երեխայի մոր ասածը կայծակնային արագությամբ ներխուժեց ամենուր, ամեն մի անկյուն: Հիմքը՝ մոր գրածը:
Դե հիմա էլ վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար: Դա էլ տարածեք: Թե՞ դա էմոցիոնալ չէ: Նաև կարծում եմ պետք է վերանայել պաշտոնական լրահոսի մատուցման մեթոդիկան: Հանցանքի մասին ամեն մի հայտարարություն մի՛ տարածեք րոպեական ճշգրտությամբ: Հետո սկսվում է. տեսա՞ք ինչ եղավ, բա, էս ի՞նչ ազգ ենք, մորթել մեղավորին, այրել… Լուրը կարդում են 1 միլիոն, հերքումը 100 հազար, որից 90 հազարը չեն հավատում հերքմանը: Եվ այդպես էլ այդ մանկապարտեզը մարդկանց հիշողության մեջ կմնա երեխա խոշտանգող, որովհետև, եթե չհաստատվի էլ, ասելու են բա տեսաք տարան կաշառեցին քննիչին, դատավորին, բայց խեղճ պակիստանցի երեխա: Իսկ այդ ժամանակ երեխան արդեն մոր հետ եվրոպաներում կլինի: Խեղճ երեխա...»։ |
«Վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



