▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի որոշմամբ Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

 

 

 

 

 

 

 

1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ:

2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության նախարարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Արտակ Զեյնալյանը գլխավորում է Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական ցուցակը: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի 21-ին, իսկ ընտրությունները տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more