▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը հետաքրքրվել է առողջապահական ծրագրերով, տեղեկացել սուր իշեմիկ կաթվածի ծրագրի ընթացքից

 

 

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լուրով` ըստ որի, Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում` կենդանի դոնորից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրադարձությունը, նաև հետաքրքրվել, թե ի՞նչ ընթացքում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը:

 

 

 

 

 

 

 

 

Նախարարը պատասխանել է, որ վերջին տվյալներով 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել, որից 60-ը առողջացումով դուրս են գրվել:

«Համարում ենք, որ ծրագիրը կարիք ունի ընդլայնվելու՝ այլ բժշկական կենտրոններ, նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից կատարել: Այսինքն՝ դա համարում ենք շատ հաջողված ծրագիր»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Վարչապետը նաև հետաքրքվեց, թե դա պետպատվերո՞վ է իրականացվում, նախարարը դրական պատասխան տվեց.

«Այո, այս տարի նախատեսել էինք մոտ 400 մլն դրամ դրա համար: Հավանաբար կտեղավորվենք կամ մի քիչ կգերակատարենք՝ կարիք կլինի ուրիշ տողերից վերաբաշխել, որտեղ թերակատարում կլինի: Մյուս տարվա կանխատեսումներն ենք հիմա անում՝ միգուցե կարիք լինի մի քիչ աճեցնել, որը մյուս տարվա բյուջեով կնախատեսենք»:

 

Կարդացեք նաև՝ Ամբողջությամբ անվճար կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը Հայաստանում. Արսեն Թորոսյանի տեսանյութը

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more