▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանդալիզմ՝ Եռաբլուրում. քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոսի գերեզմանը

Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

http://asekose.am/filemanager/uploads/2020/12/week-3/erablur.jpg

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն:

Ասել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:

Ըստ հերոսի հոր՝ այդ արարքը կատարողները թուրքից էլ վատն են, որ կարողացել են այս երկրի համար իր կյանքը նվիրաբերած հերոսի գերեզմանը քանդել:

Հայրը խոստացել է, որ առավոտյան խմբով գնալու են կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, ու որ այդ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան:

Ստացվում է, որ Ռ. Գևորգյանին նախ թույլատրել են կառուցել հերոս որդու գերեզմանը, հետո էլ որոշել են առանց խղճի խայթ զգալու քանդել տալ այն:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը պարզաբանում է 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more