▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում իրար «Էդմոն Մարուքյան» անվանելու համար մեծ վեճ է ծագել երիտասարդների միջև

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2020/02/week-2/Edmon_Maruqyan_1.jpg

«Սիրելի՛ վանաձորցիներ, կոչ եմ անում վեճերի ժամանակ իրար հայհոյելիս զերծ մնալ Ժնևյան կոնվենցիաներով արգելված բառապաշարից։ «Էդմոն Մարուքյան» եք իրար ասում՝ որ ի՞նչ։ Էտ ի՞նչ պիտի էղած լիներ, որ «Էդմոն Մարուքյան» ասեիք իրար, ա՛յ ձեր ցավը տանեմ։ Լավա՝ էդ բանը ասողը գոնե վերջում ներողություն ա խնդրել»:

Հավելենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Վանաձորում իրար «Էդմոն Մարուքյան» անվանելու համար մեծ վեճ է ծագել երիտասարդների միջև: Նաև նշվում էր, որ իրավիճակն այնքան է բարդացել, որ կողմերը ստիպված են եղել դիմել քաղաքում մեծ հարգանք վայելող անձանց, որոնց միջնորդությամբ էլ հարթվել է կոնֆլիկտը, բայց միայն այն բանից հետո, երբ դիմացինին «Էդմոն Մարուքյան» անվանած կողմը ներողություն է խնդրել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more