▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Օսիպյանը՝ Մարտի 1-ի դեպքերի հետ իր առնչության մասին

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ամփոփում է աշխատանքային 100 օրը։ Նա  հայտարարեց, որ Ոստիկանությունը երբևէ կաշկանդված չի եղել ու չի լինելու։

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերջին 15 տարվա ընթացքում ոստիկանությունն առընթեր է և առ այսօր վարչապետին կից է համարվում: Չեմ կարծում, որ այսօր ոստիկանությունը կարող է կաշկանդված լինել։ Ինչպես նախկին տարիներին, առավել ևս այսօր՝ գործելու ենք ավելի թափանցիկ։ Ինչ-ինչ պատճառներով մարդիկ փորձում են ստվեր գցել այս ամենի վրա։ Հավաստիացնում եմ ձեզ և մեր հասարակությանը, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել և չի լինելու։ Առաջիկա ընտրություններին ինքներդ կհամոզվեք, թե ինչ ծառայություններ է մատուցելու Ոստիկանությունը»,- ասաց Օսիպյանը։

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողի հարցին, թե 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի հետ ի՞նչ առնչություն ունի՝ ոստիկանապետը պատասխանեց.

«2008թ. Մարտի 1-ի դրությամբ ես եղել եմ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը, առնչությունն այնքանով էր, ինչքանով որ այդ օրը բոլոր ոստիկանների առնչությունն է եղել։ Ես և այն անձնակազմը, որն այդ պահին ինձ հետ է եղել, որևէ լուրջ դեպքեր չենք ունեցել»։

 Կարդացեք նաև՝ Նարեկ Սարգսյանը շուտով մեր տեսադաշտում կլինի. Օսիպյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more