▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Ալեքսանյանի օգնականը վիրավորել է լրագրողներին. Պատգամավորի օգնականը նրանց «դիշովկա» է անվանել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնականն այսօր ԱԺ-ում վիրավորել է լրագրողներին։ 

http://asekose.am/filemanager/uploads/vahagn_aleqsanyan.jpg

Irakanum.am-ին պատմել են, որ Ալեքսանյանի օգնականներից մեկը անցնելով խորհրդարանի միջանցքով և տեսնելով լրագրողներին նրանց հասցեին վիրավորական արտահայտություն է հնչեցրել։ Պատգամավորի օգնականը «դիշովկա» է անվանել լրագրողներին։

Կայքը տեղեկացել է, որ Ալեքսանյանի «անզուսպ» օգնականը, որը անվայելուչ խոսքերը հետը տանում է խորհրդարան հասարակական հիմունքներով է աշխատում, սակայն միջադեպի մասին ԱԺ ղեկավարությունը տեղյակ է և նրան հայտարարվել է բանավոր նախազգուշացում։ Այս տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more