▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսպորտի հարցը լուծվեց, հերթը հացինն է

Այս օրերին տրանսպորտի թանկացման հետ կապված աղմուկը կարծես ստվերում թողեց ևս մի շատ կարևոր ապրանքատեսակի՝ հացի չհիմնավորված թանկացման հանգամանքը: Չհիմնավորված լինելը կարող եմ բացատրել պարզ հաշվարկներով: Նախ այն հանգամանքը,որ այս տարի բերքի առատության շնորհիվ բորսաներում բավականին իջել է ցորենի գինը,բացի դա գրեթե բոլոր ընկերությունները գյուղացուց հացահատիկը լավագույն դեպքում մթերում են 140 դրամով(ամենաբարձրորակը):

Կոպիտ հաշվարկներով 50 կգ 1 պարկ ալյուրի ինքնարժեքը մաքսիմում կարող է հասնել 9000 դրամի, քանի որ մշակման արդյունքում ստացված թեփը,որը չի կազմում նույնիսկ 20%ը, 30 կգ պարկերով վաճառվում է 150 դրամ՝ավելի թանկ քան մթերվող բարձրորակ ցորենի գինը:այստեղից հարց,իսկ ինչու՞ է մեկ պարկ ալյուրի մեծածախ գինն անցնում 12000 դրամից:Տրանսպորտի պարագայում գծատերերն էին մեղավոր,իսկ այստե՞ղ ում մեղքն է...

 

Հարություն Մնացականյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more