▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ Էրդողանի հայտարարությունների մասին

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր օդանավում ավանդական մամուլի ասուլիսն է տվել թուրքական լրատվամիջոցներին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին։
Եթե մի կողմ դնենք դիվանագիտական լղոզված ձևակերպումները, ապա, ըստ էության, նա վերաշարադրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրենց թելադրած նախապայմանները.
◾ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման վրա, այսինքն՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը;
◾ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է լինի խոչընդոտ, միակողմանի մեղադրանքների փոխարեն դեպի ապագան նայող մոտեցումներ պետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը պետք է դադարի Թուրքիային մեղադրել Հայոց ցեղասպանության և 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում Ադրբեջանի հետ միասին գործած հանցագործությունների մեջ;
◾ Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է կնքի խաղաղության պայմանագիր, այսինքն՝ լիարժեք հրաժարվի Արցախից;
◾ պետք է կատարվեն նոյեմբերի 9-ի պարտավորությունները, այսինքն՝ բացվի Սյունիքի «Թյուրքական միջանցքը»։
Ահա սրանք են Թուրքիայի կողմից մեզ առաջադրվող նախապայմանները, որոնց կատարման դեպքում Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ և հնարավոր է՝ բացի իր կողմից միակողմանիորեն փակված հայ-թուրքական սահմանը։
Հաշվի առնելով վերջին օրերին ՀՀ դե ֆակտո իշխանության և դրա պարագլուխ կապիտուլիանտի հայտարարությունները Թուրքիայից անհասկանալի դրական ազդակների մասին, ինչպես նաև Էրդողանի կողմից այսօր արտահայտված «մեծ ցանկությունը, որ Հայաստանի նոր կառավարությունը տարածաշրջանի համար կլինի դրական գործոն», կարելի է եզրակացնել, որ եթե առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում լինի որևէ էական զարգացում, ապա կնշանակի, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը համաձայնել է վերոնշյալ նախապայմաններին։
Հայաստանը պետք է հարաբերություններ կարգավորի Թուրքիայի հետ, սակայն դա երբեք չպետք է լինի մեր ազգային ու պետական շահերի հաշվին, ինչպես որ հիմա է։
Թուրքագետ Վարուժան Գեղամյան, պ.գ.թ., 29.08.2021թ».

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more