▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոքաբորոբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա, նա սրտամկանային ինֆարկտով է դիմել «Էրեբունի» ԲԿ

tert.am-ի տեղեկություններով ազգությամբ իրանցի վարորդի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կորոնովիրուսի թեստ են անցկացրել։

Պարզաբանում ստանալու համար, թե ինչ է արձանագրվել վարորդի մոտ, կայքը դիմել էր «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին: Ըստ բուժկենտրոնի տնօրենի՝ թեստի արդյունքները բացասական են եղել:

 «Նա թոքաբորբով է եկել, ոչ մի վիրուս չկա, ոչ էլ սովորական գրիպ կա մոտը»,-ասաց ԲԿ տնօրենը և նշեց, որ քաղաքացին սրտամկանի ինֆարկտով է դիմել հիվանդանոց:

info@asekose.am/095519696
Հասարակություն more