▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տո ա՛յ «նորզելանդացի», ե՞րբ պիտի ուղեղդ մտնի». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․

«Տո այ «նորզելանդացի», ե՞րբ պիտի ուղեղդ մտնի, որ թուրքն է 2020-ին 5 հազար հայ տղա սպանել ու 2023-ին հայաթափել Արցախը։
Հայոց ցեղասպանության դատապարտումից հրաժարվողը թուրքի ճորտ է։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողը Ալիեւի հաճախորդ է։
Արարատից հրաժարվողը քեմալական պայմանագրի ներկայացուցիչ է։
Այսքանից հետո Նիկոլին սատարողն ու ծառայողը դուք ասեք՝ ո՞վ է…
Նիկոլիստներ ու քպ-իստներ, մի բան ասեմ… իշխանությունը հավերժ չէ։
Ձեր սերունդներն ամաչելու են ձեր համար, ինչպես այսօր ամաչում են իրենց պապերից 1937-ի կլյաուզնիկների հետնորդները։
Ավելին, 37 թվի կլյաուզնիկների թոռները միայն ամաչում են, բայց ձեր թոռները՝ ազգանուններն են փոխելու,որպեսզի չկոչվեն թրքահպատակների և հողատուների սերունդներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more