|
Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրենի դեմ բողոքն առաջացել է դաստիարակներից մեկի՝ աշխատանքից ազատվելուց հետո: Վերջինս ակցիայի ժամանակ հայտնել է հետևյալը. «Ես իմ դիմումի համաձայն հեռացել եմ աշխատանքից, որի պատճառը տիրող անառողջ հոգեբանական մթնոլորտն էր։ Տնօրենը մեզ հաճախ ցույց էր տալիս սպիտակ թղթերի տեղը և ասում՝ դիմում գրեք ու հեռացեք։ «Եթե ես ձեզ դուրս շպրտեմ այստեղից, ձեզ մորգում անգամ օրգան թափող չեն ընդունի», «Հներից պետք է ազատվենք», «Ձեզնից թանկ ու կարևոր իմ աթոռն է, որ 13 տարի պայքարել եմ»․․․ Ամեն օր մեր երեսին նմանատիպ խոսքեր էր ասում»,- մանրամասնել է նախկին դաստիարակը՝ հավելելով, որ հեռացել են նաև այլ դաստիարակներ, բուժքույրը, խոհանոցի աշխատողները։ Միայն օգոստոսին 8 հոգի է դիմում գրել և հեռացել, սա արդեն պետք է ահազանգ լիներ»,- շարունակել է նա։ *** |
|
Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի և քաղաքապետարանի վերահսկողության վարչության ներկայացուցչի հետ մոտ մեկ ժամ առանձին զրուցելուց հետո, դուրս եկավ սենյակից։ «Ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր դեմ ուղղված մեղադրանքները, «հրաժարական կտա՞ք»,- հետաքրքրվեցին լրագրողները։ «Ես առողջական խնդիրներ ունեմ, վերջերս եմ վիրահատվել, խնդրում եմ ինձ հանգիստ թողեք։ Խնդրում եմ սադրող հարցեր չտաք, թույլ տվեք հաստատությունն իր բնականոն հունով աշխատեի»,- պատասխանեց տնօրենը։ Հիշեցնենք, որ այսօր մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել մանակապարտեզում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։ *** |
|
Երևանի թիվ 94 մանկապարտեզի երեխաների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։ «Մեկ ու կես տարվա ընթացքում, ինչ մեր տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավելի աշխատողներ ինքնակամ դիմումն են ներկայացրել և հեռացել։ Մանկապարտեզում տիրում է անառողջ մթնոլորտ, դաստիարակները չեն կարողանում աշխատել, նախկինում հեռացված դատիարակները դիմել են թաղապետարան, բայց հարցին լուծում չեն տվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ծնողներից մեկը։ «Մեր դաստիարակները չեն ուզում, որ ծնողները խառնվեն, բայց մենք այսպես չենք թողնելու, պաշտպանելու ենք և՛ մեր երեխաների, և՛ դատիարակների շահերը։ Միակ լուծումը տնօրենի հեռացումն է, այս հարցով դիմել ենք ԿԳՄՍՆ, քաղաքապետարան։ Եթե տնօրենն ինքնակամ չհեռանա, մեր երեխաներին կհանենք մանկապարտեզից»,- հավելել է նա։ |
«Տնօրենն ասում է՝ ձեզ մորգում օրգան թափող էլ չեն ընդունի»․ մանկապարտեզի նախկին աշխատակից
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


