|
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարը ստում է: *** Ապահովագրության շրջանակներում փոխվել է փոխհատուցման ամբողջ տրամաբանությունը. լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով բժիշկներին ու բուժաշխատողներին վճարված գումարներից դժգոհություններին։ «Եթե առաջ ունեինք հստակ աշխատավարձ՝ անկախ քանի պացիենտ ունեն, հիմա ապահովագրության տրամաբանությամբ աշխատանքը և դրա ծանրաբեռնվածության հոսքը հաշվի չառնելու մեխանիզմից անցում ենք կատարում դեպի փոխհատուցում»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ հունվար-փետրվար ամիսներին անցումային շրջանում ուշացումներ եղան, որոնք արդեն լրացվել են։ «Մարտ ամսին արդեն վճարված աշխատավարձի մասով բազմահազար բուժաշխատողներ տեսնում են ավելացումները։ Բայց մի քանի ուղղություններով տեսնում ենք խնդիրներ, որոնց պետք է անդրադառնանք, դրանք են՝ պոլիկլինիկաներում ինֆեկցիոնիստները, տուբերկուլոզի մասնագետները, գինեկոլոգները, որոնք նկատելի սպասարկում չեն իրականացնում։ Մենք պետք է այդ մասնագետներին առաջարկենք վերապատրաստվել ընտանեկան բժշկության մեջ, որտեղ պակաս կա»,- ասաց նա։ Դիտեք նաև՝ |
«Տիկի՛ն նախարար, ամոթ է, մի՛ ստեք»․ Գևորգ Գրիգորյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


