|
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հերթական «հիանալի» գործը՝ «ծանր վիրավորանքի» հոդվածով Այս անգամ էլ Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում՝ քննադատական գրառումներից մեկում ոմն ն. փ-ին «ՀՀ ԳԳ համբալապետ» որակելու համար։ Փաստորեն, ինչ-որ «հիանալի» անձնավորություններ «համբալապետը» որակել են ծանր վիրավորանք։ Ոստիկանություն այցելությունից ու «հիանալի» բացատրություն տալուց հետո քննարկում ենք գործի մանրամասները, պաշտպանական ռազմավարությունը և մարտավարությունը, վիրավորվողների ծանր ճակատագիրը և ճակատագրի վիրավորական ծանրությունը։ Հ. Գ. Ողջունում եմ եվրոպացի բոլոր երեսպաշտներին, ինչպես նաև ԵՄ «հիանալի» դեսպան Անդրեա Վիկտորինին։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ «հիանալի» առաջընթացներ է գրանցում Հայաստանի ժողովրդավարությունը»։ Դիտեք նաև՝ |
«Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում». Ռուբեն Մելիքյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



