«ԻՍԿԱԿԱՆ ԱՐՑԱԽՑԻՆ, ՃԻՇՏ ՀԱՅԸ
Տեղեկանալով Նորայր Միրզոյանի արարքի մասին՝ հիշեցի տասնամյակներ առաջ հորեղբորս պատմած անեկդոտը․
Արցախի դպրոցում կենսաբանության դաս է։ Ուսուցիչը ներկայացնում է Դարվինի էվոլյուցիոն տեսությունը և բացատրում, որ մարդն առաջացել է կապիկից։ Աշակերտներից մեկը զարմացած ու զայրացած ձեռք է բարձրացնում և հարց ուղղում ուսուցչին․
-Հայն է՞լ է առաջացել կապիկից։
Ուսուցիչը պատասխանում է․
-Իհարկե, հայն էլ նույն մարդու տեսակն է և ինչպես բոլոր մարդիկ, նույնպես կապիկից է առաջացել։
-Իսկ ղարաբաղցի՞ն, նույնպես կապիկից է առաջացել։
-Այո՛, ղարաբացին էլ հայ է, մարդ և ինչպես բոլոր մարդիկ, հայերը, նույնպես կապիկից է առաջացել։
Հնչում է երեխայի եզրափակիչ խոսքը․
-Էտ մինը քաք ըս կերալ։
Բա՞, Արմեն Գրիգորյան․․․»։