▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ՝ Պռոշյան փողոցում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական վթարի վայրից

Թարմացում․ Ինչպես հայտնել էինք, երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։

Գ․ Շամշյանը տեսանյութ է ներկայացրել Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի վայրից․ Պռոշյան փողոցում բախվել է տրանսպորտային 7 միջոց․ կա զոհ և վիրավորներ։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more