▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

Տեր Նշան քահանա Պանֆյորովը գրում է․

«Տեր Բարդուղիմեոսը երեկ իր հարցազրույցում հայտարարեց, որ ձևավորվել է քահանաների խումբ, որի նպատակն է եղել պատարաստվել 2026 թվականի ընտրություններին և այնպես անել, որ Նիկոլը չընտրվի։

Նախ՝ քահանայից այդ հավաքի վերաբերյալ ժամանակին մեղադրանքներ հնչեցին, թե իբր Մայր Աթոռում «ֆեյք երեցների» խումբ է ձևավորվել։ Տեր Հայրն իր հարցազրույցում ակամա հերքեց այդ տեղեկությունը՝ ինքը ընդգրկված լինելով քահանայից այդ խմբում։

Եվ երկրորդը՝ քահանայից այդ ժողովների նպատակն է եղել բացառապես հոգևոր քարոզչության ու եկեղեցական կյանքի զորացումը։ Հիշյալ ժողովներին Տեր Բարդուղիմեոսը մասնակցել է երկու անգամ, որոնցից մեկը նախագահել է Մուշեղ Սրբազանը՝ Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդարանում, մյուսը՝ Գևորգ Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդարանում։ Ժողովների ընթացքում երբևէ որևէ քաղաքական, առավել ևս ընտրություններին վերաբերող հարց չի քննարկվել, ինչը կարող է վկայել հենց Գևորգ Սրբազանը և մասնակից մյուս քահանա հայրերը։ Ցավում ենք, որ քահանան կարող է նման կերպ կեղծել իրողությունները և ստել՝ Եկեղեցու «բարենորոգումից» մղված։ Թերևս Տեր Հայրը ճնշման տակ է և հարկադրված է նման կեղծիք տարածել»։

Լուսանկարը՝ Տեր Նշան քահանա Պանֆյորովի ֆեյսբուքյան էջից

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more