▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը Հայաստանում է, իսկ թե որտե՞ղ, չգիտեմ. ԱԱԾ տնօրեն

 

Այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել։

 

 

Խոսելով Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութին, Վանեցյանը նշեց.«Տարոն Մարգարյանը դեռեւս չի հրավիրվել հարցաքննության։ «Երևան» հիմնադրամի հետ կապված քննության հետ մեկտեղ այդ երեւույթներն էլ են ուսումնասիրվում։ Եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի»։

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ Տարոն Մարգարյանը ՀՀ–ում է. «Թե որտեղ է գտնվում, չգիտեմ»,–եզրափակեց նա։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more