▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թափելու ենթակա մթերքը մի’ տվեք թարմի անվան տակ. Ահազանգ

Սոնա Անդրյանն ահազանգում է Անվտանգ սնունդ ֆեյսբուքյան էջում.

Ողջույն բոլորին։

Հունիսի մեկին ուշ երեկոյան գնել ենք հավ, Ֆուչիկի սիթիից, խնդրել ենք թարմ հավ տան…Մինչև առավոտ պահվել է սառնարանում։ Ուղղակի զգուշացում, իրենց խոսքին չհավատաք երբեք։ Առավոտյան հանեցի պատրաստեմ, նեխածի սարսափելի հոտը տարածվեց ողջ խոհանոցով, իսկ ներսը պատված էր սպիտակ փառով ու մանր սպիտսկ գնդիկներով։ Հարգելի սպասարկման ոլորտի աշխատակիցներ, մի’ արեք նման բան։ Թափելու ենթակա մթերքը մի’ տվեք թարմի անվան տակ։Հետո էլ, երբ ասում ես՝ չէ, անպայման պիտի նայեմ կամ հոտը շնչեմ, անմեղ ու դժգոհ դեմք են ընդունում….

Լուսանկարներն՝ այս հղումով

info@asekose.am/095519696
Հասարակություն more