▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Երևանի քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Երեկ՝ հունվարի 20-ին, բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկոյան Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բակիչ՝ 65-ամյա Սարգիս Եսայանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին հարկի հյուրասենյակի պատուհանը, ներս մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Ս. Եսայանն աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես ճարտարապետ, և գողը կամ գողերը նրա բնակարանից հափշտակել են 1000 ԱՄՆ դոլար, մի քանի մլն դրամ արժողության զարդեր։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more